Մահացել է ամերիկացի ֆանտաստ գրող Ուրսուլա Լե Գուինը. NYT
88 տարեկան հասակում Փորթլենդում (Օրեգոնի նահանգ) գտնվող իր տանը վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ուրսուլա Լե Գուինը: Այս մասին հայտնել է The New York Times թերթը:
Այս տեղեկավտությունն, ինչպես նշում է հրատարակությունը, հավաստել է գրողի որդին՝ Թեո Դաունս Լե Գուինը: Նրա խոսքով՝ գիտական ֆանտաստիկայի եւ ֆենթեզիի ժանրերում տասնյակ վեպերի հեղինակը կյանքից հեռացել է հունվարի 22-ին: Լե Գուինը, նրա որդու խոսքով՝ վերջին ամիսներին իրեն վատ էր զգում: Նրա մահվան ստույգ պատճառը չի նշվում:
Գրողի ստեղծագործությունները թարգմանված են 40 լեզուներով եւ հրատարակված միլիոնավոր տպաքանակներով: Առավել հայտնիների թվում են «Խավարի ձախ ձեռքը», «Ռոկանոնի մոլորակը», «Տարագրության մոլորակը» վեպերը, ինչպես նաեւ Երկրածով մտացածին աշխարհի մասին պատմվածքների շարքը:
Լե Գուինը բազմաթիվ գրական մրցանակների, այդ թվում՝ գիտական ֆանտաստիկայի բնագավառում հեղինակավոր Hugo, Locus եւ Nebula պարգեւների դափնեկիր էր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: