Բաժիններ՝

Սեուլը և Փենյանը համաձայնեցրել են ԿԺԴՀ-ի արտիստների ելույթներն Օլիմպիադայի շրջանակներում

Սեուլը եւ Փենյանը հաստատել են Փյոնչհանի ձմեռային Օլիմպիադայի շրջանակներում ԿԺԴՀ-ի արտիստների ելույթները Հարավային Կորեայի մայրաքաղաքում եւ Կաննինում: Այդ մասին կայացած բրիֆինգում հայտնել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Ելույթները կկայանան փետրվարի 8-ին Կաննինի Արվեստների կենտրոնում եւ փետրվարի 11-ին Սեուլի Ազգային թատրոնում»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կորեայի Հանրապետություն ԿԺԴՀ-ի պատվիրակության այցելությունից հետո, որը գլխավորում էր Հյուն Սոն Վոլը՝ «Սամչժիյոն» համույթի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս