
ԱՄՆ-ի Սենատը Ջերոմ Փաուելին հաստատեց Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Ջերոմ Փաուելի թեկնածությունը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կառավարինչենրի խորհրդի նոր նախագահի պաշտոնում, համակարգ որը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները: Հեռարձակումն իրականացվել է Կոնգրեսի կայքում։ Փաուելը ԴՊՀ-ի ղեկավարի պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի երդմնատվությունից հետո:
Ներկայում ԴՊՀ-ն գլխավորում է Ջանեթ Ելենը, որի լիազորությունների ժամկետը լրանում է փետրվարի 3-ին: Փաուելը կդառնա վերջին 30 տարում ԴՊՀ-ի պաշտոնում առաջին առաջադրվածը, որը դոկտորի աստիճան չունի տնտեսության բնագավառում:
Բացի այդ, 40 տարում առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահը ԴՊՀ-ի գործող նախագահին չի առաջարկել այդ պաշտոնում մնալ երկրորդ ժամկետով: The Washington Post թերթը, մասնավորապես, նշել է, որ Փաուելը գերատեսչության ամենահարուստ ղեկավարը կդառնա Մարիներ Էքլզի ժամանակներից, որը ԴՊՀ-ն գլխավորել է 1934-1948 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: