ԱՄՆ-ում կհայտնվի սենատորի պաշտոնում ծննդաբերած առաջին կինը
Իլինոյսի նահանգից ԱՄՆ-ի սենատոր Թեմի Դաքուորթը հունվարի 23-ին հայտարարել է, որ հղի է. այսպիսով, Դաքուորթը կարող է դառնալ առաջին կինը, որը երեխա է բերում ԱՄՆ-ի սենատորի պաշտոնում։ Սենատորը Chicago Tribune թերթին հայտարարել է, որ իր երկրորդ երեխային սպասում է 2018 թվականի գարնանը:
Անցյալում ինը կանայք են ծննդաբերել՝ լինելով Կոնգրեսի անդամներ, բայց նրանք բոլորն աշխատել են Ներկայացուցիչների պալատում: Դաքուորթն իր առաջին երեխային ունեցել է 2014 թվականին՝ նույնպես լինելով պալատի պատգամավոր:
Դաքուորթը 49 տարեկան է, նա 2004 թվականին երկու ոտքերը կորցրել է Իրաքում պատերազմի ընթացքում, երբ ուղղաթիռը, որի օդաչուն ինքն էր, խփվել է հրթիռով: Նա Սենատում ընտրվել է 2016 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: