Բաժիններ՝

Շվեյցարիայում բողոքի ակցիաներ են անցկացվել Թրամփի՝ Դավոս ժամանելու դեմ

Շվեյցարիայում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիաների են դուրս եկել իրենց դժգոհությունը հայտնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողով ժամանելու պլանների կապակցությամբ: Այդ մասին հայտնել են շվեյցարական ԶԼՄ-ները:

Բողոքի ակցիաները հունվարի 23-ի երեկոյան տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Ցյուրիխում, Ժնեւում, Ֆրայբուրգում, Լոզանում, Նյուշատելում եւ Բելինցոնում: Ամենաբազմամարդ ցույցը տեղի է ունեցել Ցյուրիխում. այնտեղ հազարից ավելի մարդ էր հավաքվել:

Լոզանում անցկացված բողոքի ակցիային շուրջ 300 մարդ էր եկել: Նրանք գետնի վրա մոմերով արված գրություն էին թողել. «Թրամփին այստեղ չեն սպասում»: Բողոքի մասնակիցները վանկարկում էին կարգախոսներ՝ ԱՄՆ-ի ղեկավարին մեղադրելով «ռասիզմի, սեքսիզմի եւ մարդատյացության» մեջ: Բացի այդ, ցույցերի մասնակիցները դժգոհ են Թրամփի միգրացիոն քաղաքականությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս