Պուչդեմոնը կարծում է, որ Բարսելոն իր վերադարձը լավ նորություն կլիներ իսպանացիների համար
Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը կարծիք է հայտնել, որ Բարսելոն իր վերադարձը լավ նորություն կլիներ իսպանացիների համար: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է 24 horas հեռուստաալիքը:
Տարածաշրջանային կառավարության նախկին ղեկավարի համոզմամբ, Կատալոնիայի խնդիրը Պիրենեյան թագավորության «ներքին գործը չէ»: «Դա եվրոպական հարց է,-նշել է նա: -Ազատ երկխոսություն հաստատելու ցանկացած հնարավորություն լավ նորություն է»: «Բարսելոն իմ վերադարձը լավ նորություն կդառնար ոչ միայն կատալոնացիների համար, որոնք աջակցում են ինձ, այլեւ իսպանացիների ու նրանց դեմոկրատիայի համար, որովհետեւ դա առաջին քայլը կդառնար ժողովրդավարության վերականգնման ճանապարհին»,- ասել է Պուչդեմոնը: Նրա խոսքով՝ «ազատ խոսելու եւ քննարկումներ անցկացնելու հնարավորությունը եվրոպական արժեքների բաղկացուցիչն է, դա օգնում է լուծելու խնդիրները»:
«Լավագույնը, ինչ կարելի է անել (անցյալ տարվա դեկտեմբերի 21-ի) ընտրությունների արդյունքները հարգելն է»,-նշել է նա, հավելելով, որ կարող էր Իսպանիա վերադառնալ, եթե Մադրիդը ճանաչեր ընտրությունների արդյունքները:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը հունվարի 22-ին տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի թեկնածությունն է առաջադրել ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնում: Իր որոշման մասին Տորենը հայտարարել է խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո: «Ես նրան (Պուչդեմոնին) առաջարկում եմ որպես Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահի պաշտոնի թեկնածու»,- ասել է տարածաշրջանային պալատի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: