Բաժիններ՝

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի փոխնախագահ:

Փոխնախագահի ընտրությունը տեղի է ունեցել ԵԺԿ քաղաքական խմբի նիստի ընթացքում: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը առաջադրված 20 թեկնածուների մեջ առավել ձայներ ստացած եռյակում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս