Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահի և վարչապետի ժողովրդականությունն անկում է արձանագրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշն զգալի անկում է արձանագրել դեկտեմբերի կեսերից ի վեր ընկած ժամանակաշրջանում: Այդ մասին, վկայում են հասարակական կարծիքի ամսական հարցման տվյալները, որոնք հրապարակվել են հունվարի 23-ին: Այն Odoxa ծառայությունն անցկացրել էր L՚Express շաբաթահանեսի եւ Ֆրանսիայի Տարածաշրջանային մամուլի միավորման պատվերով:

Մակրոնին իր պարտականությունները լավ կատարող նախագահ է համարում ֆրանսիացիների 49 տոկոսը, ինչը 5 տոկոսային կետով ցածր է նախորդ հարցման ցուցանիշից: Ընդ որում՝ նվազում է դիտվել վարկանիշի երկու ամիս շարունակվող բարձրացումից հետո:

Մակրոնի գործունեության վերաբերյալ բացասական կարծիք ունի հարցվածների 50 տոկոսը: Այդ ցուցանիշն ավելացել է 4 տոկոսային կետով: Էդուար Ֆիլիպի վարկանիշն ընկել է 7 տոկոսային կետով: Վարչապետի գործունեությունը դրական է գնահատում ֆրանսիացիների 50 տոկոսը, ընդ որում՝ նվազում է դիտվել ժողովրդականության ցուցանիշի նույնպես երկամսյա բարձրացումից հետո:

Հարցումը հեռախոսով անցկացվել է հունվարի 17-ին եւ 18-ին: Դրան մասնակցել են 18 եւ ավելի բարձր տարիքի 1006 քաղաքացիներ: Հարցման վիճակագրական անճշտությունը կազմում է 1,4-3,1 կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս