Բաժիններ՝

Չինաստանում մի գիշերվա մեջ երկաթուղային կցուղի են կառուցել

Չինաստանում բանվորներն ինը ժամում երկրի հարավի Լունյան քաղաքում երկաթուղային կցուղի են գցել Նանլուն նոր կայարանի համար: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Շինարարությանը մասնակցել է 1,5 հազար մարդ:

Մասնավորապես, նրանք երեք խոշոր ճյուղերը միացրել են նոր գծի հետ: Գործի է դրվել 23 էքսկավատոր: Հրատարակության տվյալներով՝ ճանապարհը ոչ միայն կառուցել են, այլեւ այնպես են արել, որ այն լիովին պատրաստ լինի աշխատելուն. դրա երկայնքով տեղակայել են լուսացույցեր եւ երթեւեկության հսկողության միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս