Մեծ Բրիտանիայի խոշոր մթերային խանութները դատարկվել են ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, որի պատճառը «Էմմա» փոթորիկն է:
ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Անգելա Մերկելի թեկնածությունն առաջադրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու համար:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի շարժումը շահում է Բելգրադի սկուպշչինայի (իշխանության ներկայացուցչական մարմին) ընտրությունները:
Լույս մարտի 5-ի գիշերը Լոնդոնում եւ Քենթի կոմսությունում հազարավոր շենքեր առանց ջրամատակարարման են մնացել սառնամանիքներից խողովակների ճեղքվելու պատճառով:
Գերմանիայի ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց եւ երիտասարդության գործերի ֆեդերալ նախարարության սեռերի իրավահավասարության հարցերի լիազոր Քրիստին Ռոզե Մյորինգը կոչ է արել փոփոխություններ մտցնել երկրի ազգային օրհներգում, որպեսզի այն դարձվի «գենդերային տեսակետից չեզոք»:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռինցին որոշել է թողնել Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ավագ դուստրը՝ Ռագադը, որին իրաքյան իշխանությունների որոշմամբ սպառնում է ունեցվածքի բռնագրավում, մտադիր է իր շահերը պաշտպանել միջազգային դատարաններում:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կվերընտրվի կառավարության ղեկավարի պաշտոնում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) մարտի 5-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձեւը՝ Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանի իրադարձությունների հետաքննության պահանջով, արվարձան, որը գտնվում է զինված ընդդիմության վերահսկողության ներքո՝ Սիրիայի կռավարական զորքերի պաշարման մեջ:
Սաստիկ ծխամշուշը պարուրել է Վարշավան, Կրակովը եւ Լեհաստանի այլ տարածաշրջաններ, առավել սպառնալից իրավիճակ է Սիլեզիայի, Մալոպոլսկայի եւ Մազովեցկի վոեվոդություններում:
Հայաստանը ներկա պայմաններում նախատեսում է հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների մուտքը ՀՀ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Մարտի 4-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթողներ են դարձել աջ կենտրոնամետ կոալիցիան՝ Մատեո Սալվինիի «Լիգայի» գլխավորությամբ, եւ «5 աստղերի» շարժումը»:
Չինաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ ավարտել է 300 հազարով Ժողովրդաազատագրական բանակի թվաքանակի կրճատման միջոցառումները:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ամստերդամից դիմել է «Միասնական ազգային շարժում»-ից (ՄԱՇ) իր վրացի կուսակիցներին եւ նրանց կոչ է արել մյուս կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար։
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում մոլեգնած փոթորիկը կոտրել է այն ծառը, որը 227 տարի առաջ տնկել էր երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
Ռուսաստանը Աֆրիկյան Միության հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջեւ երկխոսության խորացում է ակնկալում:
Հարավային Կորեայի պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետության նախագահի հատուկ պատվիրակը, մարտի 5-ին Սեուլից մեկնել է Փհենյան:
Շվեյցարիան կշարունակի հարկ վճարել հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի համար, ինչպես նաեւ երկրի բյուջեն կրկին կհամալրի ֆեդերալ հարկերի հաշվին:
Բունդեսթագը Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելի թեկնածության շուրջ կքվեարկի մատի 14-ին:
Աջ կենտրոնամետ կոալիցիան ձայների 37 տոկոսն է հավաքում Իտալիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրություններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը մեռած է, եւ եկել է փոփոխությունների ժամանակը։
ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Աբդել Ֆաթահ աս Սիսին մարտի 5-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները Սիրիայում՝ պայմանավորվելով միասին աշխատել այնտեղ հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նրա հետ քննարկել է լարված իրադրությունը Սիրիայի Արեւելյան Գութայում:
Պեկինի Ժողովրդական ժողովների տանը մարտի 5-ի առավոտյան բացվել է ՉԺՀ-ի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) առաջին նստաշրջանը։
Ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի կերպը» կինոնկարը մարտի 4-ին «Օսկարի» գլխավոր մրցանակն ստացավ ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի թվով 90-րդ մրցանակաբաշխությանը: Հոլիվուդյան «Դոլբի« թատրոնից ուղիղ հեռարձակումը վարում էր ABC հեռուստաալիքը։
Ամերիկյան «Fox News»-ի փոխանցմամբ, Նյու Յորքի դատարանի որոշմամբ, իսլամ 3 կանանցից յուրաքանչյուրին 60 հազար ԱՄՆ դոլար են փոխհատուցել այն բանի համար, որ ոստիկանները ստիպել էին նրանց հանել գլխաշորերը:
Չինաստանում միլիարդատերերի թիվը, Hurun հանդեսի («Ֆորբս»-ի չինական նամանօրինակը) վարկածով, 2017 թվականին աճել է 35 տոկոսով՝ հասնելով 819-ի:
U.S. News & World Report հանդեսը Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենավատ նահանգն է ճանաչել կյանքի որակով:
Երուսաղեմը սուրբ քաղաք է երեք կրոնների` հուդայականության, քրիստոնեության ու մահմեդականության համար: Դարեր շարունակ այս կրոնները փորձել են հաստատել իրենց իրավունքը Երուսաղեմի նկատմամբ:
Այլ երկրներում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպություններում եւ միավորումներում ղեկավարների բոլոր պաշտոնների մոտավորապես մեկ քառորդը թափուր է: