
«Ապոկալիպսիս». բրիտանացիները հրապարակում են խանութների դատարկված վաճառասեղանների լուսանկարները

Մեծ Բրիտանիայի խոշոր մթերային խանութները դատարկվել են ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, որի պատճառը «Էմմա» փոթորիկն է: Այդ մասին հայտնել է Mirror-ը:
Հրատարակության տվյալներով՝ գնորդներն աղքատ տեսականու են հանդիպել Lidl-ում, Asda-ում, Tesco-ում եւ Բրիստոլի, Մանչեսթրի եւ Փլիմութի մյուս սուպերմարկետներում: Այն մթերքների թվում, որոնք սուր կերպով չեն բավականացնում, կաթն է, հացը, ձուն, բանջարեղենը եւ մրգերը: Առեւտրական ցանցերի ներկայացուցիչները խոստանում են լրացնել տեսականին, հենց որ «ճանապարհներով կրկին կարելի լինի երթեւեկել»:
Մեծ Բրիտանիայի շատ բնակիչներ Twitter-ում հրապարակել են դատարակ վաճառասեղանների լուսանկարները: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ մարտի 4-ին մատակարարումները դեռ չէին վերսկսվել: Մարտի 5-ի առավոտվա իրադրության մասին առայժմ չի տեղեկացվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: