
Սերբիայի նախագահի կուսակցությունը հաղթանակ է տարել Բելգրադի խորհրդարանի ընտրություններում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի շարժումը շահում է Բելգրադի սկուպշչինայի (իշխանության ներկայացուցչական մարմին) ընտրությունները: Այդ մասին հայտնել է քաղաքային ընտրական հանձնաժողովը՝ ամփոփելով ընտրական տեղամասերի 71,39 տոկոսից ստացված քվեաթերթիկների արդյունքները:
Ընդամենը ձայնի իրավունք ունեին Բելգրադի 1,6 մլն բնակիչներ, ընտրություններին մասնակցությունը կազմել է50 տոկոսից ավելի: Քվեարկությունն կայացել է մարտի 4-ին: ՄՍերբիայի մայրաքաղաքի օրինաստեղծ մարմնի 110 տեղի համար պայքարում էր 24 կուսակցություն ու շարժում, որոնցից չորսը, նախնական տվյալների համաձայն, անցել են 5 տոկոսի սահմանը: Ընտրական հանձնաժողովում նշել են, որ նախընտրական լռության եւ քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ չեն գրանցվել:
«Ամենամեծ աջակցությունն ստացել է «Ալեքսանդր Վուչիչ՝ որովհետեւ սիրում ենք Բելգրադը» շարժումը, որի օգտին քվեարկել է ընտրողների 45,6 տոկոսը»,- հայտնել է ընտրական հանձնաժողովը: Սերբական օրենսդրության համաձայն, վերջնական արդյունքների հայտարարումից հետո, 15 օրվա ընթացքում կձեւավորվի նոր գումարման քաղաքային սկուպշչինան, այնուհետեւ պատգամավորները եւս 30 օր կունենան իրենց շարքերից Բելգրադի նոր քաղաքագլուխ ընտրելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: