Բաժիններ՝

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց Արևելյան Գութայի վերաբերյալ բրիտանական բանաձևը. AFP

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) մարտի 5-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձեւը՝ Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանի իրադարձությունների հետաքննության պահանջով, արվարձան, որը գտնվում է զինված ընդդիմության վերահսկողության ներքո՝ Սիրիայի կռավարական զորքերի պաշարման մեջ:

Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձեւը Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության անկախ հանձնախմբից պահանջում է ,շտապ սկսելե Արեւելյան Գութայում, վերջին իրադարձությունների համակողմանի հետաքննությունե: Բրիտանական բանաձեւի օգտին է վեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդում ներկայացված 47 երկրներից 29-ը, չորս պետություն դեմ է արտահայտվել, 14-ը ձեռնպահ է մնացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս