
Սադամ Հուսեյնի դուստրը դատի է տալու Իրաքի իշխանություններին

Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ավագ դուստրը՝ Ռագադը, որին իրաքյան իշխանությունների որոշմամբ սպառնում է ունեցվածքի բռնագրավում, մտադիր է իր շահերը պաշտպանել միջազգային դատարաններում: Այդ մասին նա մարտի 5-ին հայտարարել է Shafaq News նորությունների պորտալին։
«Մենք կդիմենք միջազգային դատարաններին, կապավինենք եվրոպական փաստաբանների ծառայություններին… եւ հայցեր կներկայացնենք այն միջոցների դեմ, որոնք գործող իշխանությունների կողմից անօրինականորեն ձեռնարկվում են Իրաքի նախկին նախագահի որդիների նկատմամբ»,-ասել է նա: Ռագադի կարծիքով, նոր պատժամիջոցները բացատրվում են մայիսին պլանավորված խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովրդականությունը բարձրացնելու քաղաքական ուժերի ձգտմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: