
Չինաստանը 300 հազարով կրճատել է զինված ուժերի թվաքանակը

Չինաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ ավարտել է 300 հազարով Ժողովրդաազատագրական բանակի թվաքանակի կրճատման միջոցառումները: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանի բացմանը:
«Զինծառայողների թվաքանակը 300 հազարով կրճատելու միջոցառումներն ամբողջությամբ վերցված ավարտված են»,- ասել է նա: Չինաստանի զինված ուժերը մնում են թվաքանակով խոշորագույն բանակն աշխարհում: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին Չինաստանում քաղաքացիական պատերազմի ավարտի եւ ՉԺՀ-ի կազմավորման պահին ակտիվ ծառայության մեջ էր գտնվում 5,5 միլիոն զինծառայող: Մինչեւ վերջին տարիները Չինաստանի զինված ուժերի թվաքանակը գնահատվում էր 2,3 միլիոն:
2015 թվականի վերջին երկրի իշխանությունները հայտարարել էին ընդգրկուն ռազմական բարենորոգման մասին, որի ընթացքում կառավարությունը մտադրվել էր Չինաստանի ժողովրդաազատագրական բանկը կրճատել եւս 300 հազարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: