
Մատեո Ռինցին որոշեց թողնել Դեմկուսի քարտուղարի պաշտոնը. ANSA

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռինցին որոշել է թողնել Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այդ մասին հայտնել էANSA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ նման որոշման պատճառ է դարձել կուսակցության փաստական ձախողումը խորհրդարանական ընտրություններում, որոնցում Դեմկուսը չի հաղթահարել 20 տոկոսը: Ավելի վաղ քաղաքական գործիչը պնդում էր, որ պաշտոնաթող չի լինի նույնիսկ կուսակցության համար անհաջող արդյունքի դեպքում:
Ռենցին ինքը միամանդատ ընտրատարածքով առաջադրված էր վերին պալատում (Սենատ) եւ, քվեարկության նախնական տվյալներով, ընտրվելու համար բավականաչափ ձայներ է ստացել: Սակայն ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս է մնացել հեռացող կառավարության նախարարների կեսից ավելին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: