Բաժիններ՝

ԱՄՆ-ի դեսպանների բոլոր պաշտոնների գրեթե քառորդ մասը թափուր է. USA Today

Այլ երկրներում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպություններում եւ միավորումներում ղեկավարների բոլոր պաշտոնների մոտավորապես մեկ քառորդը թափուր է: Այս մասին հայտնել է USA Today թերթը՝ վկայակոչելով Պետդեպարտամանտի՝ իր տնօրինության տակ եղած վիճակագրական տվյալները:

Այդ տվյալների համաաձայն՝ 2017 թվականի հունվարին ԱՄՆ-ի նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո չզբաղված են մնում 188 ամերիկյան դեսպանական պաշտոններից 41-ը, այսինքն՝ դրանց 22 տոկոսը:

Ինչպես հիշեցրել է թերթը, Թրամփը մինչ օրս դեսպաններ չի նշանակել, օրինակ՝ Կորեայի Հանրապետությունում, չնայած ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային մշակումների շուրջն ստեղծված ճգնաժամին, Սաուդյան Արաբիայում, թեեւ խոսքը վերաբերում է ռազմավարական տեսակետից կարեւոր Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի կարեւորագույն դաշնակցին, Թուրքիայում, որի հետ երկկողմ հարաբերությունները բավականին լարված են:

Բացի դրանից, ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարների պաշտոններում տակավին թեկնածուներ առաջադրված չեն Գերմանիայում, որը Եվրամիության խոշորագույն տնտեսական տերությունն է, Եգիպտոսում, որին, ինչպես եւ Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ի հետ կապում են դաշնակցային հարաբերությունները:

Թափուր է նաեւ Եվրամիությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի աթոռը: Ըստ որում ԱՄՆ-ում 2017 թվականի մարտ ամսից մինչեւ դեկտեմբեր դիվանագիտական ծառայությունում զբաղվածների թիվը նվազել է գրեթե 3 տոկոսով՝ 8176-ից մինչեւ 7940 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս