Կալիֆոռնիան ամենավատ նահանգն է կյանքի որակով. U.S. News & World Report
U.S. News & World Report հանդեսը Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենավատ նահանգն է ճանաչել կյանքի որակով: Հակաառաջատարների եռյակում նաեւ տեղ են գտել Նյու Ջերսիի եւ Ինդիանայի նահանգները՝ համապատասխանաբար զբաղեցնելով 49-րդ եւ 48-րդ տեղերը։
Ինչպես գրում է հրատարակությունը, Կալիֆոռնիան հետնապահների թվում է հայտնվել վատ էկոլոգիայի եւ բնակչության սոցիալական ցածր ակտիվության պատճառով: Վերջին հանգամանքը բացատրվում է կալիֆոռնիացիների անձնական որակներով, որոնց վարկանիշի կազմողները որակել են «անտանելի մարդիկ»:
«Բացի բնապահպանական իրավիճակից, կյանքի որակը մեծապես որոշվում է հարեւանությամբ ապրող մարդկանց փոխհարաբերություններով»,-նշում է հանդեսը: Այդ առումով գործերն ամենից լավ են Հյուսիսային Դաքոթայի, Մինեսոթայի եւ Վիսքոնսինի նահանգներում:
Վարկանիշում նահանգների գնահատումը ներկայացված է ըստ յոթ կատեգորիայի՝ առողջապահություն, կրթություն, տնտեսություն, հնարավորություններ, ենթակառուցվածք, հանցավորություն եւ ուղղիչ համակարգ, բյուջետային կայունություն եւ կյանքի որակ: Վարկանիշի համաձայն, Հավայիի, Վաշինգտոնի եւ Այովայի նահանգներում ամենից լավ կազմակերպված է առողջապահական համակարգի աշխատանքը:
Այդ ցուցանիշով հակավարկանիշի առաջատարներն են դարձել Միսսիսիպին, Արկանզասը եւ Օկլահոման: Ամենալավ տնտեսական իրադրությունը Այովայի, Մերիլենդի եւ Մինեսոտայի նահանգներում է ի տարբերություն Ալյասկայի, Արեւմտյան Վիրջինիայի եւ Միսսիսիպիի, որոնք եզրափակում են ցանկն այդ «անվանակարգում»: Ենթակառուցվածքն առավել որակյալ ձեւով է գործում Այովայում, Հյուսիսային Դակոտայում եւ Օրեգոնում այն դեպքում, երբ Արեւմտյան Վիրջինիայում, Միսսիսիպիում եւ Ռոդ-Այլենդում այդ ցուցանիշն ամենացածր մակարդակի վրա է:
Անվտանգությունը լավագույնս ապահովվում է Մենի, Նյու-Հեմփշիրի եւ Նյու-Ջերսիի նահանգներում, Ալյասկայի, Նյու Մեքսիկոյի եւ Լուիզիանայի նահանգներում իրավապահ ծառայությունների գործողություններն առավել շատ կշտամբանքների տեղիք են տալիս: Քաղաքացիների ֆինանսական կայունությունը վարկանիշի կազմողների առավել բարձր գնահատականն ստացել է Յուտայի, Հյուսիսային Դակոտայի եւ ֆլորիդայի նահանգներում, դրա հետ կապված ամենավատ դրությունը Լուիզիանայի, Նյու Ջերսիի եւ Իլինոյսի նահանգներում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: