
Պեկինում բացվել է Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի նստաշրջանը

Պեկինի Ժողովրդական ժողովների տանը մարտի 5-ի առավոտյան բացվել է ՉԺՀ-ի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) առաջին նստաշրջանը։
Այս տարվա ԺՆՀԺ-ն մի շարք պարամետրերով տարբերվում է այն ժողովներից, որոնք տեղի են ունեցել նախկինում: ԺՆՀԺ-ի նստաշրջանը կավարտվի մարտի 20-ին՝ 5 օր ավելի երկար տեւելով բավականին լարված օրակարգի պատճառով: Երկրի բոլոր ծայրերից շուրջ 3 հազար պատգամավորներ պետք է այդ 15 օրվա ընթացքում քննարկեն եւ ընդունեն կարեւորագույն առաջարկություններ եւ որոշումներ, որոնք կկանխորոշեն Չինաստանի զարգացումն առաջիկա հինգ տարում, կընտրեն երկրի ղեկավարություն:
Սպասվում է, որ ԺՆՀԺ-ի պատգամավորները մարտի 11-ին կքվեարկեն Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու շուրջ, որոնցից մեկը ենթադրում է ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը վարելու ժամկետի սահմանափակումների վերացում: Այս պահին երկրի հիմնական օրենքը նախատեսում է, որ Չինիաստանի ղեկավարը կարող է պաշտոնում գտնվել երկու հնգամյա ժամկտից ոչ ավելի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: