Մերկելին կանցլեր ընտրելու շուրջ քվեարկությունը տեղի կունենա մարտի 14-ին
Բունդեսթագը Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելի թեկնածության շուրջ կքվեարկի մատի 14-ին: Դա հավաստել է խորհրդարանի Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միության խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը ARD հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ քվեարկության օրվա մասին հայտնել էին Գերմանիայի մի շարք զանգվածային լրատվամիջորցներ: Քաուդերը նշել է, որ օրը համաձայնեցրել է Բունդեսթագում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահ Անդրեա Նալեսի հետ:
«Մենք համակարծիք ենք, որ դա պետք է տեղի ունենա մարտի 14-ին»,- ասել է նա: Ինչպես սպասվում է, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատգամավորներին Մերկելի թեկնածությունը կառաջարկի արդեն մարտի 5-ին: Պետության ղեկավարը դա նրա հետ քննարկել է հեռախոսով: Բունդեսթագում քվեարկությունը կլինի գաղտնի: ՔԴՄ/ՔՍՄ-ն եւ ԳՍԴԿ-ն խորհրդարանում ունեն 399 տեղ 709-ից, ուստի Մերկելի վերընտրության հետ կապված ոչ մի կարգի խնդիրներ չպետք է ծագեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: