
Գերմանիայի օրհներգի բառերն առաջարկել են փոխել «գենդերային չեզոք» բառերով. Welt

Գերմանիայի ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց եւ երիտասարդության գործերի ֆեդերալ նախարարության սեռերի իրավահավասարության հարցերի լիազոր Քրիստին Ռոզե Մյորինգը կոչ է արել փոփոխություններ մտցնել երկրի ազգային օրհներգում, որպեսզի այն դարձվի «գենդերային տեսակետից չեզոք»: Այս մասին հայտնել է Die Welt թերթը:
Թերթի տեղեկատվությամբ՝ առաջարկությունն արվել է առաջիկա Կանանց միջազգային օրվա առթիվ: Ռոզե Մյորինգը համապատասխան կառավարական շրջաբերականն ուղարկել է այն նախարարության աշխատակիցներին, որը գլխավորում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից նրա գործընկեր Կատարինա Բառլեյը: Պետական պաշտոնյան առաջարկել է առնվազն երեք փոփոխություն մտցնել այն տեքստում, որը 1841 թվականին գրել է բանաստեղծ Ավգուստ Հոֆման ֆոն Ֆալերսլեբենը: Երկու տեղում առաջարկվում է փոխարինել «Հայրենիք» բառը (Heimatland Vaterland-ի փոխարեն), իսկ «եղբայրական սրտով եւ ձեռքով» տողը, Ռոզե Մյորինգի կարծիքով՝ հարկ է փոխել համարձակ սրտով եւ ձեռքով»(couragiert вместо brՖderlich), հաղորդել է ՏԱՍՍ-ը: