Մեծ Բրիտանիայում սառնամանիքներից հետո հազարավոր մարդիկ մնացել են առանց ջրի ու լույսի
Լույս մարտի 5-ի գիշերը Լոնդոնում եւ Քենթի կոմսությունում հազարավոր շենքեր առանց ջրամատակարարման են մնացել սառնամանիքներից խողովակների ճեղքվելու պատճառով: Այդ մասին հայտնել է բրիտանական Thames Water ջրմուղ ընկերությունը:
Ջրամատակարարման հետ կապված ընդհատումներ են եղել նաեւ Մեծ Բրիտանիայի այլ տարածաշրջաններում՝ Միդլանդսի օկրուգում, Ուելսում եւ Շոտլանդիայում: Աշխատանքային շաբաթվա սկսվելը չի նպաստում իրադրության կարգավորմանը. մեծացած պահանջարկի պատճառով ջրմուղ ընկերությունները նախազգուշացնում են ջրի թույլ ճնշման մասին եւ բնակչությանը հորդորում են հնարավորինս այն խնայել: Գիշերը Լոնդոնում շուրջ 20 հազար շենք մնացել է առանց ջրի, դրա պատճառով առանձին դպրոցներ մարտի 5-ին չեն բացվել:
Ուելսում եղանային ծանր պայմանները պահպանվում են. սառնամանիքի եւ ձյան պատճառով պարապմունքները չեղարկվել են հարյուրավոր դպրոցներում, Քամբրիա կոմսությունում ռազմական ուղղաթիռները հարկադրված են պարենամթերք, ջուր, ածուխ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ հասցնել բնակիչներին, որոնցից մի քանիսն առանց լույսի են նմում արդեն մի քանի օր:
Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում եւ Անգլիայի հյուսիսում դեռեւս գործում են ձյան տեղումների կապակցությամբ հայտարարված վտանգի նախազգուշացումները: Ամբողջ երկրում երկաթուղային երթեւեկությունը դեռեւս իրականացվում է ընդհատումներով. հանգստյան օրերին երկաթուղային ընկերությունների մեծամասնությունը կոչ է արել բոլոր ուղեւորությունները, բացի ամենաանհրաժեշտներից, հետաձգել մինչեւ աշխատանքային օրերի սկսվելը, սակայն այժմ էլ շատ գնացքների մեկնումը չեղարկվում է եւ հետաձգվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: