
Շվեյցարացիները քվեարկեցին այսուհետև էլ հարկեր վճարելու օգտին

Շվեյցարիան կշարունակի հարկ վճարել հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի համար, ինչպես նաեւ երկրի բյուջեն կրկին կհամալրի ֆեդերալ հարկերի հաշվին: Սրանք են մարտի 4-ին Շվեյցարիայում կայացած հանրաքվեի արդյունքները, որոնք հրապարակվել են կառավարության կայքում։
Մարտի 4-ին կայացած հանրաքվում շվեյցարացիները ձայների մեծամասնությամբ մերժել են այսպես կոչված մեդիամաքսի՝ «Բիլագեի» գործողության դադարեցման նախաձեռնությունը: Նախաձեռնությունը նաեւ ֆեդերալ կենտրոնին արգելում էր զբաղվել բյուջեի հաշվին զանգվածային լրատվամիջոցների դրամատրմամբ:
Արդյունքում երկրի բնակիչների 71,6 տոկոսն արտահայտվել է այն բանի օգտին, որ շարունակի վճարել հեռուստացույցի, ռադիոյի, ինչպես նաեւ ցանկացած,այլ տեխնիկայի օգտագործման համար, որը կարող է հեռուստա- կամ ռադիոազդանշան ընդունել, ներառյալ ավտոմեքենաների մագնիտոլաները: Բոլոր հավաքված միջոցները հատկացվում են շվեյցարական էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների եւ մասնակիորեն՝ մասնավոր զանգվածային լրատվամիջոցների օժանդակմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: