
«ԱՄՆ-ի պողպատաձուլական և ալյումինի արդյունաբերությունը մեռած է». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը մեռած է, եւ եկել է փոփոխությունների ժամանակը։ «Մենք տանուլ ենք տալիս գրեթե բոլոր առեւտրական համաձայնություններում:
Մեր բարկամներն ու թշնամիներն արդեն շատ տարիներ առավելություններից են օգտվում ԱՄՆ-ի հաշվին: Մեր պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը մեռած է: Ներեցեք, եկել է փոփոխությունների ժամանակը»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Մարտի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկիրը ներկրման մաքսեր է սահմանում պողպատի համար 25 տոկոսով եւ ալյումինի համար 10 տոկոսով: Եվրահանձնաժողովն իր անհամաձայնությունն է հայտնել նոր մաքսերի վերաբերյալ: Սպասվում է, որ այն կարող էարդեն մարտի 7-ին որոշում ընդունել պատասխան միջոցների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: