Բաժիններ՝

Շտայնմայերը Մերկելի թեկնածությունն առաջադրեց կանցլերի պաշտոնում վերընտրվելու համար

ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Անգելա Մերկելի թեկնածությունն առաջադրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու համար: Այդ մասին հայտնել է Zeit թերթը՝ հղում անելով նախագահի ներկայացուցչին:

«Դաշնային նախագահն այսօրվա ուղերձում գերմանական Բունդեսթագին առաջարկել է Անգելա Մերկելին ընտրել ֆեդերալ կանցլեր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխան»,-թերթը մեջբերել է Շտայնմայերի պաշտոնական ներկայացուցչի խոսքը: Ինչպես արդեն հաղորդվել է, Բունդեսթագը Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելի թեկնածության շուրջ կքվեարկի մատի 14-ին: Մերկելը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կվերընտրվի կառավարության ղեկավարի պաշտոնում:

«Կարեւոր է, որ մենք արագորեն կարողանանք սկսել աշխատանքը որպես կառավարություն: Եվ որպես ֆեդերալ կանցլեր՝ հուսով եմ, որ ես կընտրվեմ. ես կկարողանամ եւ ցանկանում եմ բոլոր ուժերս ներդնել այդ կառավարության աշխատանքի համար՝ ի բարօրություն Գերմանիայի մարդկանց»,- լրագրողներին ասել է Մերկելը Բեռլինում Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահության նիստից առաջ: Ավելի վաղ ԳՍԴԿ-ի կենտրոնակայանում, ներկայացնելով ներկուսակցական քվեարկության արդյունքները, հայտնել են, որ գերմանացի սոցիալ-դեմոկրատները համաձայնել են Գերմանիայի նոր կառավարություն ստեղծել Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հետ:

«Մեծ կոալիցիա» մտնելու օգտին է արիտահայտվել հարցման մասնակիցների 66 տոկոսը: Բունդեսթագում քվեարկությունը կլինի գաղտնի: ՔԴՄ/ՔՍՄ-ն եւ ԳՍԴԿ-ն խորհրդարանում ունեն 399 տեղ 709-ից, ուստի Մերկելի վերընտրության հետ կապված ոչ մի կարգի խնդիրներ չպետք է ծագեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս