
Մերկելը հուսով է, որ իրեն կվերընտրեն Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կվերընտրվի կառավարության ղեկավարի պաշտոնում։ «Կարեւոր է, որ մենք արագորեն կարողանանք սկսել աշխատանքը որպես կառավարություն:
Եվ որպես ֆեդերալ կանցլեր՝ հուսով եմ, որ ես կընտրվեմ. ես կկարողանամ եւ ցանկանում եմ բոլոր ուժերս ներդնել այդ կառավարության աշխատանքի համար՝ ի բարօրություն Գերմանիայի մարդկանց»,- լրագրողներին ասել է Մերկելը Բեռլինում Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահության նիստից առաջ:
Ավելի վաղ ԳՍԴԿ-ի կենտրոնակայանում, ներկայացնելով ներկուսակցական քվեարկության արդյունքները, հայտնել են, որ գերմանացի սոցիալ-դեմոկրատները համաձայնել են Գերմանիայի նոր կառավարություն ստեղծել Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հետ: «Մեծ կոալիցիա» մտնելու օգտին է արիտահայտվել հարցման մասնակիցների 66 տոկոսը: