Բաժիններ՝

Սաստիկ ծխամշուշը պարուրել է Վարշավան, Կրակովը և Լեհաստանի այլ տարածաշրջաններ

Սաստիկ ծխամշուշը պարուրել է Վարշավան, Կրակովը եւ Լեհաստանի այլ տարածաշրջաններ, առավել սպառնալից իրավիճակ է Սիլեզիայի, Մալոպոլսկայի եւ Մազովեցկի վոեվոդություններում: Այդ մասին հայտնել են օդերեւութաբանները եւ օդի որակի դիտարկման ծառայությունները: Վարշավայի փողոցներում պարզորոշ զգացվում է այրուքի հոտը:

Իրադրությունը բարդացնում է քամու բացակայությունը: Որոշ մարդիկ գերադասում են փողոցներում քայլել դիմակներով: PM10 փոշու մասնիկների ամենաբարձր խտությունը՝ առավոտյան դիտվում էր Ռիբնիկում (249 մկգ/մ3) եւ Կրակովում (205 մկգ/մ3): PM2,5 փոշու խտությունը Կրակովում կազմում է 127,74 մկգ/մ3, Լյուբլինում՝ 159 մկգ/մ3, Վարշավայում՝ Մարշալովսկա փողոցում՝ 128,84 մկգ/մ3:

Լեհաստանում ծխամշուշի խնդիրը սրվում է ցրտերի սկսվելուն պես, քանի որ երկրում շատ մասնավոր տներ ջեռուցվում են ածխով: Ածխով են նաեւ աշխատում շատ էլեկտրակայաններ: Լեհաստանում օդի որակը լավ է համարվում, երբ PM10 փոշու խտությունը կազմում է 60 մկգ/մ3-ից պակաս, իսկ PM-ն՝ 36մկգ/մ3-ից պակաս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս