Բաժիններ՝

Փոթորիկը տապալել է Ջորջ Վաշինգտոնի տնկած 227-ամյա ծառը

ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում մոլեգնած փոթորիկը կոտրել է այն ծառը, որը 227 տարի առաջ տնկել էր երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը: Այս մասին հաղորդվում է Մաունթ Վեռնոն կալվածքի Facebook-ի էջում, կալվածք, որտեղ աճել էր կանադական ցուգան:

Ծառից, որը 1791 թվականին Նյու Յորքի նահանգապետ Ջորջ Քլինթոնը նվիրել էր Ջորջ Վաշինգտոնին, մնացել է սոսկ բունը: Ցուգան աճում էր կալվածքի հյուսիսային մուտքի մոտ: Փոթորիկը նաեւ կոտրել է վիրջինյան մայրին, որը, թանգարան-կալվածքի ներկայացուցիչների խոսքով՝ «պահպանում էր Վաշինգտոնի շիրիմը»: Մաունթ Վեռնոն կալվածքը գտնվում է Ֆերֆաքսի օկրուգում (Վիրջինիայի նահանգ)՝ Պոտոմակ գետի ափին:

1960 թվականին կալվածքին շնորհել են Ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ: Ջորջ Վաշինգտոնը պլանտացիան ժառանգել է 1751 թվականին եւ կառուցել երկհարկանի փայտե տուն: Կալվածքում պահպանվել են նրա կահույքը եւ անձնական իրերը:

Այստեղ էլ թաղել են առաջին նախագահին՝ նրա կնոջ՝ Մարթայի հետ: Ջորջ Վաշինգտոնն Ամերիկայի հիմնադիր հայրերից մեկն է Նա եղել է ԱՄՆ-ի համաժողովրդականորեն ընտրվածառաջին նախագահը եւ երկիրը ղեկավարել է 1789 թվականից մինչեւ 1797 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս