Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կպանձնեն Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի եւ Չառլզ Դարվինի աճյունների կողքին, տեղեկացնում BBC-ին:
Լեհաստանը գտնում է, որ Եվրամիությանը չի բավականացնում ժջողովրդավարությունը: Հանրակցության երկրները եւ դրանց ժողովուրդները բավարար չափով չեն պաշտպանում Բրյուսելի քաղաքականությունը:
Իսրայելի հետախուզական ծառայությունների գործերի նախարար Իսրայել Կացը մարտի 21-ին հայտարարել է, որ հրեական պետության կողմից 2007 թվականին սիրիական միջուկային ռեակտորի ոչնչացումը ազդանշան է Իրանի համար առ այն, որ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին՝ տիրանալ միջուկային զենքի։
Առնվազն 26 մարդ է զոհվել, եւս 18-ը՝ վերքեր ստացել մարտի 21-ի պայթյունի հետեւանքով, որը Քաբուլում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացվել է պետական համալսարանի եւ Ալի-Աբադ հիվանդանոցի մերձակայքում Նովրուզը տոնող բազմության մեջ:
Նյու Յորքում մարտի 21-ին գրեթե 40 սանտիմետր ձյուն է սպասվում. քաղաքում կմոլեգնի վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ փոթորիկն Ատլանտիկայից, եւ ավիաընկերությունները վաղօրոք ավելի քան 3 հազար չվերթեր են չեղարկել հյուսիսարեւելյան նահանգների օդանավակայաններում։
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մայիսին կանցկացնեն Max Thunder համատեղ ռազմաօդային վարժանքները:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը մարտի 20-ին կալանքի տակ է վերցվել 2007 թվականին Լիբիայի կողմից իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով հարցաքննության ենթարկվելու համար, մարտի 21-ին վերադարձել է Նանտեր, որտեղ շարունակելու է ցուցմունքներ տալ:
Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է Սթորմի Դենիելս(Stormy Daniels) կեծղանվամբ, ստուգում է անցել պոլիգրաֆով, որը հաստատել է Դոնալդ Թրամփի հետ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, սեռական կապի վերաբերյալ նրա հայտարարությունների ճշմարտացիությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ է տվել «հանդարտվել ու չնյարդայնանալ» Սկրիպալի գործի պատճառով:
ԿԺԴՀ-ի, ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարները կարող են եռակողմ հանդիպում անցկացնել:
Իսրայելի բանակը մարտի 21-ին պաշտոնապես խոստովանել է, որ 2007 թվականին ռմբակոծությամբ ոչնչացրել է Սիրիայի հյուսիս – արեւելքի Դեյր Զոր քաղաքի ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտորը, որն այդ պահին մշակման եզրափակիչ փուլում էր:
Իտալիայում մարտի 20-ին լույս է տեսել Հռոմի Ֆրանցիսկոս պապի «Աստված երիտասարդ է» նոր գիրքը, այն գրված է հարցազրույցի ձեւաչափով, որը քահանայապետը տվել է գրող եւ լրագրող Թոմաս Լեոնչինիին։
Cambridge Analytica ընկերության ղեկավարը, ընկերություն, որին կասկածում են Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալների հավաքման մեջ, ժամանակավորապես հեռացվել է գործերից:
Աշխարհը վերջին տասնամյակներում կերպափոխվել է եւ դարձել բազմաբեւեռ, բայց ԱՄՆ-ը ամեն դեպքում պետք է ձգտի ռազմական գերազանցության հասնել մյուս երկրների նկատմամբ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահականից արված հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերը եկել են համաձայնության:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ֆրանսախոս երկրներին ֆրանսերենը առաջադրել որպես «համաշխարհային լեզու»:
Մեծ Բրիտանիայից արտաքսված 23 ռուս դիվանագետներին ու նրանց ընտանիքների անդամներին փոխադրող ինքնաթիռը ժամանել է Մոսկվա:
Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա զանգահարել է Վլադիմիր Պուտինին եւ շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
Մյանմայի նախագահ Տհին Չժոնը պաշտոնաթող է եղել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել Մայք Պոմպեոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` 2018 թվականի ընթացքում Գերմանիայում գտնվող թուրքական կառույցների դեմ 37 հարձակում է իրականացվել:
Միացյալ Նահանգները, աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը, հայաստանցի գործարարներին արտոնյալ պայմաններ է տրամադրում ԱՄՆ հայկական արտադրանքի որոշ տեսակներն արտահանելու համար:
Քենիայում 45 տարեկանում սատկել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի՝ Սուդան անունով վերջին արական առանձնյակը:
Ցանցի օգտատերերը գնահատել են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի լուսանկարը, որը փողոց էր դուրս եկել ռոբոտ-շան հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Աստվածաշունչը ձեռք է բերվել Աստվածաշնչի թանգարանի կողմից եւ ներառվել «Աշխարհի Աստվածաշունչերը» ցուցադրանքում:
Սաուդյան Արաբիայում պատրաստվում են հավասարեցնել տղամարդկանց ու կանանց աշխատավարձերը:
Ցանցում The_Dream_Walker նիկով օգտատերը սրտառուչ երկտող է զետեղել, որն իր փոքրիկ քեռորդին գրել է հորը:
Ուլյանովսկում շենքերից մեկի բնակարանում գտել են տեղի բնակչուհու եւ նրա երեք անչափահաս երեխաների մարմինները:
«Գործընկերների բացակայության պայմաններում ՌԴ-ն պետք է փորձի պահպանել իր վերջին հավատարիմ գործընկերներին»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը:
Ամերիկացի դերասանուհի Սինթիա Նիքսոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» ժողովրդականություն վայելող սերիալի գլխավոր դերակատարուհիներից մեկն է, հայտարարել է Նյու Յորքի նահանգի նահանգապետ դառնալու իր մտադրության մասին։