Բաժիններ՝

Քենիայում սատկել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն

Քենիայում 45 տարեկանում սատկել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի՝ Սուդան անունով վերջին արական առանձնյակը: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում Քենիայի Ol Pejeta արգելոցի միկրոբլոգում:

Հաղորդագրության համաձայն՝ Սուդան ռնգեղջյուրի սատկելուց հետո մոլորակում մնացել են այդ տեսակի միայն երկու էգեր՝ նրա աղջիկ Նաջինը եւ թոռնուհի Ֆաթուն: Ինչպես հայտնել է արգելոցը, տեսակի շարունակման միակ հույսն արտամարմնական բեղմնավորման միջոցով բուծումն է՝ մնացած էգերի ձվաբջիջների եւ արական առանձնյակների պահպանված սպերմատոզոիդների միջոցով:

Փոխնակ մայրեր կարող են դառնալ հարավային սպիտակ ռնգեղջյուրի էգերը: Սպիտակ ռնգեղջյուրը ռնգեղջյուրների խոշորագույն ներկայացուցիչն է եւ փղից հետո մեծությամբ երկրորդ կենդանին ցամաքում: Ռնգեղջյուրի այս տեսակը բաժանվում է երկու ենթատեսակի՝ հարավային եւ հյուսիսային:

Հարավային սպիտակ ռնգեղջյուրները բնակվում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նամիբիայում, Զիմբաբվեում եւ Մոզամբիկում: Երկու տեսակներն էլ գտնվում են անհետացման սպառնալիքի տակ՝ նկատի առնելով տարածաշրջանում տարածված որսագողությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս