Բաժիններ՝

Սարկոզին շարունակում է ցուցմունքներ տալ Նանտերում. AFP

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը մարտի 20-ին կալանքի տակ է վերցվել 2007 թվականին Լիբիայի կողմից իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով հարցաքննության ենթարկվելու համար, մարտի 21-ին վերադարձել է Նանտեր, որտեղ շարունակելու է ցուցմունքներ տալ:

Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP): Անցած գիշեր Սարկոզին անցկացրել է Փարիզի 16-րդ օկրուգում գտնվող իր տանը: Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի նախկին նախագահի ավտոմեքենան առավոտյան ժամանել է Նանտեր, որտեղ գտնվում է Կոռուպցիայի, ֆինանսական եւ հարկային իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչության գրասենյակը: Ֆրանսիայի օրենքների համաձայն, Սարկոզիի նկատմամբ կալանքը կարող է տեւել 48 ժամ, ինչից հետո նրան կա՛մ պետք է մեղադրանք առաջադրեն, կա՛մ ազատ արձակեն առանց մեղադրանքներ առաջադրելու:

Նիկոլա Սարկոզին ոստիկանության կողմից բերման է ենթարկվել մարտի 20-ին եւ հարցաքննության տարվել իր մերձավոր օգնականներից մեկի՝ Բրիս Օրտեֆյոյի հետ միասին, որը նրա նախագահության օրոք մի քանի հանգուցային նախարարական պաշտոններ է զբաղեցրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս