
Մյանմայի նախագահը հրաժարական է տվել

Մյանմայի նախագահ Տհին Չժոնը պաշտոնաթող է եղել: Այդ մասին ասված է նրա՝ Facebook-ում զետեղված ուղերձում: Հայտարարության մեջ նախագահը նշում է, որ ինքը «խնդրել Է իր վրայից հանել լիազորությունները»՝ սեփական ցանկությամբ: Տհին Չժոն երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականի մարտից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: