
Քաբուլում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 26 մարդ

Առնվազն 26 մարդ է զոհվել, եւս 18-ը՝ վերքեր ստացել մարտի 21-ի պայթյունի հետեւանքով, որը Քաբուլում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացվել է պետական համալսարանի եւ Ալի-Աբադ հիվանդանոցի մերձակայքում Նովրուզը տոնող բազմության մեջ:
Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտնել է Աֆղանստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչը։ Միեւնույն ժամանակ Քաբուլի երրորդ ոստիկանական տեղամասի պետ Աբդուլհամիդ Չաքարին Tolo News հեռուստաալիքին հայտնել է, որ ահաբեկչական գործողության համար օգտագործվել է ականապատված ավտոմեքենա: Պայթյունի վայրը շրջափակված էուժային կառույցների աշխատակիցների կողմից:
«Շտապ գնության» ծածկակառքերը ահաբեկչության վայրից դուրս են բերում տուժածներին: Երկրում գործող ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: