
Ուլյանովսկում մայրը սպանել է իր 3 անչափահաս երեխաներին ու ինքնասպան եղել

Ուլյանովսկում շենքերից մեկի բնակարանում գտել են տեղի բնակչուհու եւ նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: Այդ մասին, ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ը, մարտի 20-ին հաղորդվում է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի Ուլյանովսկի մարզի քննչական վարչության կայքում։
«Հայտնաբերվել են երեք երեխաների դանակահարված մարմիններ, ինչպես նաեւ նրանց մոր մարմինը: Նախնական վարկածով՝ կինը, մահացու վերքեր հասցնելով փոքրիկներին, ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ:
Հաղորդագրության մեջ ճշտվում է, որ մահացած երեխաները եղել են հինգ, վեց եւ տասը տարեկան: Մարզային դատախազության կայքում նշվում է, որ այդ փաստով կատարվում է ստուգում: «Պարզվել է, որ երեխաներն ապրում էին մոր հետ, որն ամուսնուց բաժանված է»,-ասված է հաղորդագրության մեջ:
«37-ամյա կինը չէր աշխատում, քանի որ կրտսեր երեխան հաշմանդամ էր: Ընտանիքը համարվում է բարեկեցիկ, ամուսինները վերջերս են բաժանվել»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են մարզային դատախազության մամուլի ծառայությունում: