Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս գրեթե 30-ը՝ տուժել Վիետնամի Հոշիմին քաղաքի բազմահարկ բնակելի համալիրում բռնկած հրդեհից:
Կատալոնիայի խորհրդարանը մարտի 22-ին չկարողացավ «Միասին հանուն Կատալոնիայի» խմբից պատգամավոր Ժորդի Տուրուլին հաստատել տարածաշրջանի նոր ղեկավարի պաշտոնում:
Չինաստանը մարտի 23-ին հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսերի բարձրացման հնարավորությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին BELARUS-152 փոքրագաբարիտ տրակտոր է նվիրել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլտոնն ապրիլին գեներալ Հերբերտ Մաքմաստերին կփոխարինի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում:
Ռեքս Թիլերսոնը, որը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազատվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, մարտի 22-ին Վաշինգտոնում Պետդեպարտամետի աշխատակիցների հետ կայացած հրաժեշտի հանդիպմանը իր նախկին գործընկերներին խնդրել է ջանադրաբար կատարել իրենց պարտականությունները եւ հայտնել է, որ իրեն փոխարինողի համար զեկույցներ է պատրաստել՝ արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ հանձնարարականներով:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները Թուրքիայից պահանջել են դադարեցնել անօրինական գործողությունները Կիպրոսի ու Հունաստանի ջրատարածքում:
Facebook ընկերությունը ենթարկվում է քննադատության այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ շուրջ 50 միլիոն ընտրողների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է նախագահ Թրամփի քարոզարշավի համար աշխատող իրավաբանական ընկերությանը:
Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է:
Լիզա Գալկինան մոդելի դերում դեբյուտել է Վալենտին Յուդաշկինի մանկական հավաքածուի՝ Moscow Fashion Week-ի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը:
Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ թռիչքի ժամանակ խափանվում է նրա օդանավի շարժիչը:
Համարյա անամպ երկնքի պարագային ամպրոպի նման հնչեց այն հայտարարությունը, թե ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից: Պաշտոնական ժողովրդագրությունը տարիներ շարունակ ՀՀ բնակչության քանակի նվազում է արձանագրում:
«Կարծում եմ` սա կբարձրացնի արդյունավետությունը որոշ առումով, բայց քաղաքական կամքի բացակայության հետևանքով առաջացած խնդիրներն ու երկարաձգումները չի կարգավորի»,- ասաց Զաշտովտը:
Տոկիոյի կենտրոնի հրապարակում՝ կայսերական պալատի համալիրից ոչ հեռու, մարտի 22-ին հանդիսավորապես բացվել է Գոձիլայի՝ կինոֆիլմերի հրեշի երեքմետրանոց հուշարձանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի» հուշագիր է ստորագրել:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն զեկույց է հրապարակել, որում նշել է, որ Դոնալդ Թրամփի շտաբի՝ Ռուսաստանի հետ կապ ունենալու հետ կապված ապացույցներ չի հայտնաբերել:
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին չի նախատեսում շնորհավորել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, շնորհավորելով մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինին, ցույց է տվել, որ ընդունում է գործընկերոջը:
Բրիտանական խորհուրդը հայտնել է պլանավորված բոլոր միջոցառումները չեղարկելու եւ իր գործունեությունը Ռուսաստանում դադարեցնելու մասին:
Լեհաստանի քաղաքացիների գրեթե երրորդ մասը ցանկանում է, որ երկիրը դուրս գա Եվրամիության կազմից:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կծեծեր երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին եւ նրան կստիպեր լաց լինել:
Փարիզում մարտի 22-ին բախումներ են տեղի ունեցել համազգային գործադուլի շրջանակներում զանգվածային ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսին կայցելի Իռլանդիա եւ կմասնակցի ավանդական կաթոլիկական Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը, որը տեղի է ունենալու Դուբլինում։
Նիդերլանդներում մարտի 21-ին կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով 2 հայ թեկնածու արդեն ավագանու կազմում է:
Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) մանդատը երկարացվել է մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը:
Միացյալ Նահանգներում սկսվել է դեպի Մարս թռիչքի պայմանների նմանակման հերթական գիտափորձին մասնակցելու հավակնորդների միջազգային ընտրումը:
Պայթյուն է տեղի ունեցել Չեխիայի քիմիական ֆաբրիկայում:
Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին 2017 թվականի մայիսին խաղաղ ցուցարարների, այդ թվում և հայերի դեմ բռնություն կիրառելու մեջ: