
Լեհաստանի ԱԳ նախարարը դժգոհել է ԵՄ-ում ժողովրդավարության անբավարարությունից

Լեհաստանը գտնում է, որ Եվրամիությանը չի բավականացնում ժջողովրդավարությունը: Հանրակցության երկրները եւ դրանց ժողովուրդները բավարար չափով չեն պաշտպանում Բրյուսելի քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, մարտի 21-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը։
«ԵՄ-ում ժողովրդավարության պակասը ոչ թե խոսքի պատկերավոր արտահայտություն է, այլ իրականություն»,- ասել է նախարարը՝ Սեյմում (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատում) ելույթ ունենալով իր գերատեսչության ծրագրային ճառով:
«Եվրամիության գլխավոր խնդիրը իր գործողությունների համար քաղաքական պաշտպանություն ստանալն է: ԵՄ-ի ինտեգրացման հետագա խորացումը հնարավոր է սոսկ այն ձեւով, որն ընդունվումէ բոլոր երկրների եւ ժողովուրդների կողմից,- ընդգծել է Չապուտովիչը:-
Եվրահանձնաժողովը գերկառավարություն չէ, իսկ Եվրախորհրդարանը գերխորհրդարան չէ, որոնք երկրների եւ ժողովուրդների կառավարման լիազորություններ ունեն: Լեհաստանը գտնում է, որ Եվրամիությունը կարող է ուժեղ լինել միայն իր ժողովուրդների աջակցության հաշվին»: