
Լավրովը Լոնդոնին խորհուրդ է տվել «հանդարտվել ու չնյարդայնանալ» Սկրիպալի գործի պատճառով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ է տվել «հանդարտվել ու չնյարդայնանալ» Սկրիպալի գործի պատճառով: Այդ մասին նա հայտարարել է Ճապոնիայի իր պաշտոնակից Տարո Կոնոյի հետ կայացած բանակցություններից հետո:
«Բոլորին ու նախեւառաջ հենց պաշտոնական Լոնդոնին օգտակար կլիներ, եթե այնտեղ դադարեին նյարդայնանալ ու հանդարտվեին»,-ասել է նա՝ մեկնաբանելով նախքան հետաքննության ավարտը մեղադրանքներ առաջադրելու բրիտանական իշխանությունների որոշումը:
Ռուսական դիվանագիտության ղեկավարը նաեւ նշել է, որ «իրավունքի անգլո-սաքսոնական համակարգը համալրվում է նոր շատ հետաքրքիր նախադեպով»: Մարտի 21-ին ավելի վաղ Լավրովը հավաստել է, որ Մոսկվան ոչ միայն պատրաստ է Լոնդոնի հետ համագործակցել Սկրիպալի գործի հետաքննության հարցում, այլեւ պնդում է դա քիմիական զենքի արգելման կոնվենցիային համապատասխան: «Գլխավորն այն է, որ դրան համաձայնի նաեւ բրիտանական կողմը»,-հավելել էնա: