Բաժիններ՝

Ստի դետեկտորը հաստատել է Թրամփի հետ սեքսի վերաբերյալ պոռնոաստղի հայտարարությունները

Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է Սթորմի Դենիելս(Stormy Daniels) կեծղանվամբ, ստուգում է անցել պոլիգրաֆով, որը հաստատել է Դոնալդ Թրամփի հետ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, սեռական կապի վերաբերյալ նրա հայտարարությունների ճշմարտացիությունը: Այս մասին հաղորդել է NBC News-ը:

Ճշտվում է, որ ստուգումը կատարվել է 2011 թվականին Life & Style-ի հանդեսի պատվերով, եւ ապարատը «99 տոկոս հավանականությամբ» հաստատում է դերասանուհու խոսքը: Պոլիգրաֆոլոգ Ռոն Սլեյը, որը հարցեր էր ուղղել Քլիֆորդին, հայտարարել է, թե կարող է եւ պատրաստ է ցուցմունքներ տալ դատարանում: Մարտի 17-ին Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը դատի է տվել պոռնոդերասանուհուն:

Հայցում ասված է, որ Քլիֆորդը նախագահի հետ ինտիմ կապի մասին պատմել է չհրապարակման շուրջը ձեռք բերված համաձայնությանը հակառակ: Քոենը պնդում Է, որ պոռնոդերասանուհին իրենց համաձայնությունը խախտել է առնվազն 20 անգամ: Եթե դատավորը Քլիֆորդին մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է տուգանք 1 միլիոն դոլարի չափով յուրաքանչյուր խախտման համար: 2016 թվականին նախագահական ընտրարշավի թեժ պահին Քոենը 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհուն սեռական կապի մասին տեղեկատվության չհրապարակման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս