
Cambridge Analytica ընկերության ղեկավարը ժամանակավորապես հեռացվել է գործերից

Cambridge Analytica ընկերության ղեկավարը, ընկերություն, որին կասկածում են Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալների հավաքման մեջ, ժամանակավորապես հեռացվել է գործերից: Այս մասին հայտնել է Press Association գործակալությունը:
Cambridge Analytica-ի վարչությունը հայտարարել է գործադիր ղեկավար Ալեքսանդեր Նիքսի լիազորությունների գործողության դադարեցման մասին՝ անհապաղ ուժի մեջ մտցնելով այդ որոշումը, նշել է գործակալությունը: Ավելի վաղ The New York Times, թերթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ընդհանուր առմամբ ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի:
Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է օգտատերերին քաղաքական գովազդի առաքումը՝ նրանց ձայների վրա ազդելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: