Բաժիններ՝

Գերմանիայում թուրքական կառույցների վրա ընթացիկ տարում 37 հարձակում է իրականացվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` 2018 թվականի ընթացքում Գերմանիայում գտնվող թուրքական կառույցների դեմ 37 հարձակում է իրականացվել: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության թուրքական ծառայությունը:

Հարձակումները մեծամասամբ կապված են եղել Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների փաստի հետ:

Գերմանիայի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ թուրքական մզկիթների, մշակութային կառույցների, ռեստորանների վրա հարձակում են իրականացրել քրդական կամ քրդամետ խմբերը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ տարվա ընթացքում հնարավոր է, որ թուրքական կառույցների վրա հարձակումներն ավելանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031