Լույս է ընծայվել Հռոմի պապի «Աստված երիտասարդ է» նոր գիրքը
Իտալիայում մարտի 20-ին լույս է տեսել Հռոմի Ֆրանցիսկոս պապի «Աստված երիտասարդ է» նոր գիրքը, այն գրված է հարցազրույցի ձեւաչափով, որը քահանայապետը տվել է գրող եւ լրագրող Թոմաս Լեոնչինիին։
Գրքում ֆրանցիսկոսն «ազնիվ, անկեղծ եւ ուղղակի երկխոսությամբ» դիմում է ամբողջ աշխարհի երտասարդներին, ինչպես նաեւ մեծահասակներին, որոնք «կրթական գործունեություն են իրականացնում ուսումնական եւ կրոնական հիմնարկություններում»:
«Նրա խորհրդածություններն ուժով, իմաստությամբ եւ խանդավառությամբ ներառում են արդիականության գլխավոր թեմաները՝ սկսած ամենաինտիմներից մինչեւ սոցիալական եւ հասարակական կյանքի հետ կապված թեմաները»,- հայտնել է Piemme հրատարակչությունը, որն արդեն երկու տարի առաջ հրատարակել է պապի «Աստծու անունը Գթասրտություն է» գիրքը: Գրքի ներկայիս հրարատակումը նվիրված է Երիտասարդության համաշխարհային օրվա տոնակատարությանը, որը նշվում է Ծաղկազարդի կիրակի օրը, հաղորդել էՌԻԱ Նովոստին: