Բաժիններ՝

Աշխարհը բազմաբեւեռ է դարձել, բայց ԱՄՆ-ը պետք է ձգտի ռազմական գերազանցության հասնել. Պենտագոն

Աշխարհը վերջին տասնամյակներում կերպափոխվել է եւ դարձել բազմաբեւեռ, բայց ԱՄՆ-ը ամեն դեպքում պետք է ձգտի ռազմական գերազանցության հասնել մյուս երկրների նկատմամբ: Մարտի 20-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար գեներալ Ջոն Հայթենը։

«Մեզ համար որոշիչն այլեւս երկու գերտերությունների երկբեւեռ աշխարհը չէ, որը պարզեցնում էր մեր մոտեցումը դիմադարձման նկատմամբ: ԱՄՆ-ին մարտահրավեր են նետում բազմաթիվ հակառակորդներ, որոնք ընդլայնում են իրենց ներուժը: (…) Այս բազմաբեւեռ աշխարհում ռազմական գերազանցությունը պահպանելու համար մենք պետք է մտածենք, խուսավարենք, գործընկերներ ձեռք բերենք եւ նորաստեղծությունները ներդնենք ավելի լավ, քան մեր հակառակորդները»,- ասել է ամերիկացի զորապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս