
Իսրայելը 10 տարի անց ստանձնեց Սիրիայի միջուկային ռեակտորի ոչնչացման պատասխանատվությունը

Իսրայելի բանակը մարտի 21-ին պաշտոնապես խոստովանել է, որ 2007 թվականին ռմբակոծությամբ ոչնչացրել է Սիրիայի հյուսիս – արեւելքի Դեյր Զոր քաղաքի ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտորը, որն այդ պահին մշակման եզրափակիչ փուլում էր:
Այս մասին ասված է բանակի մամուլի տեղեկագրում: «Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի բանակն աշխարհին տեղեկատվություն է հայտնում հանգուցային գործողության մասին, որը ապաէսկալացման հանգեցրեց տարածաշրջանում»,- ասված է բանակի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
«2007 թվականի սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրեցին Սիրիայի միջուկային ռեակտորը,- ասված է մամուլի տեղեկագրում:- Այն պետք է արդեն պատրաստ լիներ, այնպես որ գործողությունը թույլ տվեց վերացնել Իսրայելի եւ ամբողջ տարածաշրջանի գոյության սպառնալիքը»: «Մրգատու այգի» կոդային անվանումով գործողությանը, հաղորդագրության համաձայն, մասնակցել են F-15 եւ F-16 կործանիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: