
«Փհենյանը, Վաշինգտոնը և Սեուլը կարող են եռակողմ գագաթնաժողով անցկացնել». Մուն Չժե Ին

ԿԺԴՀ-ի, ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարները կարող են եռակողմ հանդիպում անցկացնել: Այդ մասին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է Սեուլում՝ միջկորեական գագաթնաժողովի նախապատրաստման կոմիտե կատարած այցելության ընթացքում:
«Հյուսիսի եւ Հարավի ղեկավարների գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների բանակցությունների անցկացումը ինքնին պատմական իրադարձություն կդառնա: Եվ, կախված դրանց արդյունքից, հետագայում կարող է կայանալ Հյուսիսի, Հարավի եւ ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը»,-նշել է Մուն Չժե Ինը: YLE ֆիննական պետական հեռուստառադիոընկերությունը մարտի 20-ին հայտնել է, որ Ֆինլանդիայի պետխորհրդի՝ Հելսինկիի մերձակա նստավայրում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի դիվանագետների առաջին հանդիպումը:
Նշվել է, որ հանդիպմանը յուրաքանչյուր կողմից մասնակցել է վեցական մարդ: Հյուսիսային Կորեայի կողմից բանակցություններին մասնակցել է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ԱՄՆ-ի հետ կապերի բաժնի փոխղեկավար Չո Կան Իլը: Սպասվում է, որ բանակցությունները կշարունակվեն մարտի 21-ին: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Տիմո Սոյնին նշել է, որ հանդիպմանը չի քննարկվել ԿԺԴՀ-ի միջուկազերծան հարցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: