Բաժիններ՝

Աշխարհի ամենահարուստ մարդուն նախազգուշացրել են մահացու վտանգի մասին

Ցանցի օգտատերերը գնահատել են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի լուսանկարը, որը փողոց էր դուրս եկել ռոբոտ-շան հետ: Զբոսանքի լուսանկարը հայտնվել է Twitter-ում միլիարդատիրոջ պաշտոնական էջում:

«Իմ նոր շան հետ զբոսանքի ենք դուրս եկել #MARS2018-ի խորհրդաժողովինե,-պարծեցել է Բեզոսը: Դատելով ըստ ամենայնի՝ նա ձեռք է բերել SpotMini բազմաչարչար շուն-ռոբոտը, որին ծաղրանքի են ենթարկել Boston Dynamics-ի մշակողները:

Աշխարհի ամենահարուստ մարդու բաժանորդները կատակով հայտարարել են, որ Amazon-ի ղեկավարը պետք է զգուշանա իր նոր սանից, քանի որ շունը շատ է հիշեցնում «Սեւ հայելի» սերիալի մեխանիկական հրեշին. Metalhead-ի չորրորդ եթերաշրջանի էպիզոդում հերոսուհին ամբողջ սերիայի ընթացքում փորձում էր փրկվել շուն-ռոբոտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս