Սաուդյան Արաբիան հավասարեցնում է տղամարդկանց ու կանանց աշխատավարձերը
Սաուդյան Արաբիայում պատրաստվում են հավասարեցնել տղամարդկանց ու կանանց աշխատավարձերը: Այդ մասին թագավորության գահաժառանգ Մուհամադ բեն Սալմանը հայտնել է CBS հեռուստաալիքին:
«Մենք աշխատում ենք մի նախաձեռնության վրա, որը կգործարկվի մոտ ապագայում եւ ուղղված կլինի այն բանին, որ մշակվեն նորմեր, որոնք հավասար վճար են նախատեսում տղամարդկանց ու կանանց համար»,-ասել է նա: Դա թույլ կտա ավելացնել երկրում աշխատող կանանց բաժինը, կարծիք է հայտնել գահաժառանգը: Այժմ այն կազմում է 22 տոկոս: Մուհամադ բեն Սալմանի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարողացել են շուրջ 100 մլրդ դոլար վերադարձնել բյուջե 2017 թվականի նոյեմբերին 11 արքայազների եւ չորս նախարարների ձերբակալումից հետո:
«Գումարը գերազանցում է 100 մլրդ դոլարը: Բայց բուն նպատակը այդ գումարը չէր կամ որեւԷ այլ գումար: Նպատակը ոչ թե փող ստանալն էր, այլ կոռումպացվածներին պատժելը եւ հստակ ազդանշան ուղարկելը, որ բոլոր նրանք, ովքեր խառնված են կոռուպցիոն գործերին, կանգնելու են օրենքի առաջ»,-ասել է նա:
Արքայազն Մուհամադ բեն Սալմանը ակտիվ քաղաքականություն է վարում Սաուդյան Արաբիայի արմատական արդիականացման ուղղությամբ: 2016 թվականին էր Ռիադը հրապարակել է Vision 2030 ծրագիրը՝ նավթային կախվածությունից ազատվելու նպատակով առաջիկա 15 տարում թագավորության տնտեսության երկարաժամկետ վերափոխման պլանը: