Բաժիններ՝

Մակրոնն առաջարկել է ֆրանսերենը դարձնել «համաշխարհային լեզու»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ֆրանսախոս երկրներին ֆրանսերենը առաջադրել որպես «համաշխարհային լեզու»: Այդ մասի նա ասել է Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարության առթիվ ելույթ ունենալով Ֆրանսիական ակադեմիայի ուսանողների առջեւ:

«Ֆրանսիան պետք է հպարտանա, որ նա այն երկրներից մեկն Է, որտեղ սովորում, խոսում եւ գրում են ֆրանսերեն,- նախագահի խոսքը մեջբերել է Le Monde թերթը:- Ֆրանսերենը պետք է դառնա վաղվա օրվա լեզուն»:

Մակրոնն ընդգծել է, որ իր առաջարկը «գաղութատիրական անցյալի արձագանքը չէ»: «Հարկ է պատշաճը մատուցել նաեւ մյուս լեզուներին»,- նշել է նա եւ խոստացել աջակցել ֆրանսախոս երկրների կրթական համակարգերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031