Բաժիններ՝

Դոնալդ Թրամփի Աստվածաշունչը թանգարանային ցուցադրանքի մաս է դարձել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Աստվածաշունչը ձեռք է բերվել Աստվածաշնչի թանգարանի կողմից եւ ներառվել «Աշխարհի Աստվածաշունչերը» ցուցադրանքում:

Ինչպես մարտի 19-ին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը, դա այն Աստվածաշունչն է, որի վրա ձեռքը դրած Դոնալդ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին երդում է տվել որպես ԱՄՆ-ի 45-րդ նախագահ։Այդ գիրքը Թրամփին նվիրել է նրա մայրը՝ Մերի Էննը դեռ այն տարիներին, երբ նա կիրակնօրյա դպրոց էր հաճախում Նյու Յորքի Քուինսի շրջանում:

«Մենք ուրախ ենք այս կարեւոր ցուցանմուշը հավելել նախագահական Աստվածաշունչերի մեր աճող հավաքածուին»,-հայտնել է Աստվածաշչի թանգարանի նախագահ Հերի Սամերսը:

Թրամփի Աստվածաշունչը ցուցադրանքում պահվելու է այն գրքերի կողքին, որոնք պատկանում էին նախագահներ Հարրի Թրումենին, Դուայթ Էյզենհաուերին, Ջորջ Բուշ Ավագին եւ Ջորջ Բուշ Կրտսերին: Աստվածաշնչի թանգարանը Վաշինգտոնում բացվել է անցյալ տարվա նոյեմբերին: Նրա հավաքածուում շուրջ 2 հազար ցուցանմուշ կա կրոնի պատմության վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս