Բաժիններ՝

Լոնդոնից արտաքսված ռուս դիվանագետները ժամանել են Մոսկվա

Մեծ Բրիտանիայից արտաքսված 23 ռուս դիվանագետներին ու նրանց ընտանիքների անդամներին փոխադրող ինքնաթիռը ժամանել է Մոսկվա: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Ընդամենը Ռուսաստան է վերադարձել 80 մարդ:

Դիվանագետների արտաքսումը տեղի ունեցել Մոսկվայի եւ Լոնդոնի հարաբերություններում ծագած դիվանագիտական լուրջ սկանդալի պատճառով այն բանից հետո, երբ մարտի 4-ին Սոլսբերիում թունավորեցին լրտեսության համար դատապարտված ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը Յուլյային:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահածի համար մեղադրել է ռուսական կողմին եւ մարտի 14-ին հայտարարել է ռուս դիվանագետների արտաքսման եւ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի երկկողմ շփումների դադարեցման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս