ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն նոյեմբերի 30-ին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են նոր առեւտրական համաձայնագիր՝ USMCA-ն, որը փոխարինում է գործողությունը դադարեցրած NAFTA համաձայնագրին։
Մեծ Բրիտանիան պետք է ընտրություն անի առանց համաձայնագրի Եվրամիության կազմից դուրս գալու («կոշտ» Brexit) եւ Brexit-ից հրաժարվելու միջեւ, եթե երկրի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին հավանություն չտա ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ի գագաթնաժողովում հաստատված համաձայնագրին:
«Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողի, պնդաճակատի, բողոքողի հետ, նման հարաբերություններն անխուսափելիորեն փոխակերպվում են վասալային հարաբերությունների: Սա արդար է ոչ միայն անձնային, այլև միջկառավարական հարաբերությունների դեպքում»:
Եվրամիությունը հերթական անգամ կերկարացնի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հունվարի վերջին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոյեմբերի 30-ին հաստատել է Ուկրաինային նոր ծրագրով 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթի հատկացումը:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը թույլատրել է Լեհաստանին 655 միլիոն դոլար ընդհանուր գումարի համազարկային կրակի 20 ռեակտիվ համակարգերի վաճառքը:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «թղթի կտոր» է անվանել ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձեւը, որը դատապարտում է «Ռուսաստանի սադրիչ գործողություններն Ուկրաինայի դեմ», եւ Վաշինգտոնին կոչ է արել գիտակցելու իր դերն ուկրաինական ճգնաժամի հարցում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Անցած գիշեր Լեհաստանում հինգ մարդ է մահացել ցրտահարվելուց:
Արգենտինայի պաշտոնատարները սխալմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա տիկնոջը՝ Բրիջիտին, չեն դիմավորել Բուենոս Այրես նրանց ժամանելուց հետո, որտեղ նոյեմբերի 30-ին մեկնարկում է G20-ի գագաթնաժողովը:
«Ուշադրությամբ ուսումնասիրում ենք բոլոր այն նյութերը, որոնք գալիս են Հայաստանից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:
Ուկրաինացի ուժայինները զինավարժանքներ են անցկացրել Ազովի ծովի ափին, որոնց պայմանական նպատակն է եղել ծովի ուղղությամբ օդային թիրախների խոցումը:
Ռուսաստանը հայելային պատասխան չի տա Ուկրաինայի կողմից երկիր Ռուսաստանի դաշնության 16-ից մինչեւ 60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքի սահմանափակմանը:
«Իրավիճակը ոչ ստանդարտ է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ նման բան նախատեսված չէր: Նոր կանոններ կգրվեն՝ հաշվի առնելով այս նախադեպը»:
Գերմանիայի կառավարությունը գտնում է, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի վնասվածքը կարող է քրեական հետք ունենալ:
Մեքսիկա-ամերիկյան սահմանին գտնվող միգրանտների ճամբարում Կենտրոնական Ամերիկայից տասը կանայք հացադուլ են հայտարարել՝ ԱՄՆ-ի իշխանություններից պահանջելով իրենց թույլ տալ ապաստանի տրամադրման խնդրագիր ներկայացնել:
Ինդոնեզիայում հարյուրից ավելի մարդ է փախել երկրի արեւմուտքի Բանդա Աչեհ քաղաքի բանտից, ոստիկանությունը նրանց որոնում է սկսել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտնել է, որ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիային ամերիկյան արտադրության զինտեխնիկայի վաճառքի վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման քաղաքականությունը Կերչի նեղուցի միջադեպի պատճառով:
Նոյեմբերի 30-ին Սեուլից վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին անգամ գնացք է ուղեւորվել ԿԺԴՀ, որպեսզի դրանում գտնվող հարավկորեացի պաշտոնական անձինք ու փորձագետները կարողանան հետազոտել մինչեւ Չինաստանի Սինիյջու սահմանամերձ քաղաք ձգվող երկաթուղիների վիճակը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը նոյեմբերի 29-ին միաձայն բանաձեւ է ընդունել Կերչի նեղուցի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի գործողությունների դատապարտմամբ: Այս մասին ասված է երկրի օրգենսդիր մարմնի վերին պալատի կայքում:
Համբուրգ քաղաքի արեւմտյան մասում մի խումբ անհայտ անձինք գրոհել են Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի տան վրա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառավարական հանրանավի վնասվածքի պատճառով կկարողանա Արգենտինա՝ G20-ի գագաթնաժողովին մեկնել արդեն սոսկ նոյեմբերի 30-ի առավոտյան:
«Հասարակությանը հուզող սոցիալ-տնտեսական, ներքաղաքական բնույթի խնդիրներից, կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ, որոնց մասին ևս պետք է տեսլական ներկայացնել, նշել, թե ինչպիսին է լինելու ՀՀ արտաքին քաղաքականությունն առաջիկա տարիների ընթացքում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի շրջանակում Արգենտինայում նախատեսված հանդիպումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի գագաթնաժողովի շրջանակում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա:
Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ամնոն Նահաշոնը հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիայում նոր դեսպան չի նշանակելու:
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանից հետ է ուղարկել Թուրքիայից ներկրվող 550 տոննա մանդարինը:
Եվրախորհրդարանը նոյեմբերի 29-ին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում անցկացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխում եւ արդիականացում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել Է Brexit-ի շուրջ կիրակնօրյա հեռուստաբանավեճի մասնակցել ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ։
Եվրամիության այն քաղաքացիների թիվը, որոնք ժամանում են Մեծ Բրիտանիա, այդ թվում՝ աշխատելու կամ սովորելու համար, 2018 թվականի առաջին կեսին կրճատվել է մինչեւ 2012 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ, ինչը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ուղղակի արդյունքն է։